• English
  • Հայերեն
Հունգարիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության բացակայության/առկայության մասին տեղեկանք
  • Տեղեկատվություն
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

Պաշտոնական ընդունելություն ՀՀ դեսպանի դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ

18 հունիսի, 2025
ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանի՝ Հունգարիայում դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ հունիսի 17-ին Բուդապեշտում տեղի ունեցավ պաշտոնական ընդունելություն։ Ընդունելությանը ներկա էին Հունգարիայի ԱԳ և առևտրի նախարարության բարձրաստիճան պաշտոնյաներ, Հունգարիայի Ազգային ժողովի պատգամավորներ, կառավարության և այլ նախարարությունների ներկայացուցիչներ։ Միջոցառմանը ներկա էին նաև Հունգարիայի Հայ ինքնավարության ղեկավարությունը, դիվանագիտական անձնակազմի ղեկավարներ և անդամներ, հայ համայնքի և համալսարանական շրջանակների ներկայացուցիչներ։
ՀՀ դեսպանն իր հրաժեշտի խոսքում շնորհակալություն հայտնեց բոլոր ներկաներին, մասնավորապես ԱԳ և առևտրի նախարարության ներկայացուցիչներին՝ սերտ համագործակցության և աջակցության համար, ինչպես նաև Հայ ինքնավարության ներկայացուցիչներին՝ Նիկողոս Հակոբյանին, Ցարան Իշտվանին և այլոց, նշելով, որ պաշտոնավարման ընթացքում միշտ զգացել է նրանց գործուն աջակցությունը, առանց որի հնարավոր չէր լինի հասնել զգալի արդյունքների։
Նույն օրը Հունգարիայի Հայ ինքնավարության նախագահությունը ՀՀ դեսպանին պարգևատրեց Հունգարիայի Հայ ինքնավարության և Հունգարիայի կառավարության համատեղ տարեկան «Արարատ հանուն հայության» բարձր մրցանակով՝ Հայ համայնքի համար կատարած բացառիկ գործունեության համար։
կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Հասցե` 0102, Վրաստան, Թբիլիսի, Տետելաշվիլի փող. 4
Հեռախոսներ` (+995 32) 295 17 23 / 295 94 43 (դեսպանություն)
(+995 32) 295 09 77 (հյուպատոսական բաժին)
(+995 599) 09 54 64 (թեժ գիծ)

Հունգարիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: