• English
  • Հայերեն
Հունգարիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Արտաքին քաղաքականություն
    • Արտաքին քաղաքականություն
    • Լեռնային Ղարաբաղ
    • Ցեղասպանության ճանաչում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Առցանց գրանցում
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Քաղաքացիություն
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Հայաստանի Հանրապետություն վերադարձի վկայական
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության բացակայության/առկայության մասին տեղեկանք
  • Տեղեկատվություն
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

Վիզա (մուտքի արտոնագիր)

Հայաստանի Հանրապետության մուտքի վիզայի դիմելու ուղեցույց

Արդյոք անհրաժեշտ է մուտքի վիզա ՀՀ ճամփորդելու համար
(սեղմել տեսնելու համար տարբեր տեսակի անձնագրերով Հայաստանի Հանրապետության հետ առանց վիզայի ռեժիմ ունեցող երկրների ցանկը)

Այն պետությունների ցանկը, որոնց քաղաքացիները Հայաստանի Հանրապետության մուտքի վիզայի համար կարող են դիմել միայն հրավերի հիման վրա (սեղմել այստեղ)

ՀՀ մուտքի վիզայի տեսակները`

  • Այցելության վիզա (Ա/V)
  • Պաշտոնական վիզա (Պ/O)
  • Դիվանագիտական վիզա (Դ/D)
  • Տարանցիկ վիզա (Տ/T)

Այցելության վիզան (Ա/V) թույլատրում է օտարերկրացուն մուտք գործել Հայաստանի Հանրապետություն եւ մնալ երկրում մինչեւ 120 օր: Այցելության վիզան կարող է տրվել եզակի կամ բազմակի մուտքի համար (մինչեւ 1 տարի վավերականությամբ): Եզակի մուտքի այցելության վիզան կարող է տրվել օտարերկրացուն դրա վավերականության ընթացքում մեկ անգամ ՀՀ մուտք գործելու համար: Բազմակի մուտքի այցելության վիզան կարող է տրվել օտարերկրացուն մեկ տարվա վավերականությամբ: Այցելության վիզան տրվում է, երբ օտարերկրացին ցանկանում է մուտք գործել Հայաստանի Հանրապետություն զբոսաշրջթության, ազգականներին կամ այլ անձանց այցելելու, գործնական, ուղեւորաբեռնափոխադրման կամ այլ մասնագիտական հետաքրքրությունների, բուժման կամ այլ կարճաժամկետ կեցության նպատակով: Սեղմել այստեղ այն պետությունների ցանկի համար, որոնց քաղաքացիները Հայաստանի Հանրապետության մուտքի վիզայի համար կարող են դիմել միայն հրավերի հիման վրա (հրավերի ձեւակերպման կարգ): Խնդրում ենք համոզվել, որ Ձեզ հրավիրող կողմը (եթե իրավաբանական անձ է) հրավերը ձեւակերպել է ՀՀ արտաքին գործերի նախարարության (ԱԳՆ) հյուպատոսական վարչությունում, անհատական հրավիրերի դեպքում` ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչությունում:

Գործնական նպատակով ժամանող անձանց հրավերի հաստատումն ուղարկվում է ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություն կամ հյուպատոսական հիմնարկ` էլեկտրոնային կապի միջոցով: Անհատական հրավերները, որոնք ձեւակերպվել են ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչությունում, ներկայացվում են բնօրինակով: Հրավեր չի պահանջվում վերոհիշյալ ցանկի երկրների այն քաղաքացիների համար, ովքեր ունեն հայկական ծագումն ապացուցող փաստաթղթեր, ՀՀ քաղաքացիների կամ ծագումով հայերի ընտանիքների անդման են:

Պաշտոնական (Պ/O) կամ Դիվանագիտական (Դ/D) վիզաները տրվում են պաշտոնական նպատակների համար ծառայողական կամ պաշտոնական անձնագրերում, դիվանագիտական անձնագրերում եւ ՄԱԿ-ի Laissez-Passers անցագրերում` արտաքին գործերի նախարարությունների, օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչությունների, հյուպատոսական հիմնարկների եւ միջազգային կազմակերպություների պաշտոնական դիմումների հիման վրա:
Պաշտոնական եւ դիվանագիտական վիզաները կարող են տրվել եզակի կամ բազմակի մուտքով:

Տարանցիկ վիզան (Տ/T) պահանջվում է, եթե Հայաստանի Հանրապետությունը հանդիսանում է տարանցիկ երկիր այլ երկիր անցնելու համար: Այն կարող է լինել եզակի կամ բազմակի մուտքի համար: Եզակի մուտքի տարանցիկ վիզան տրվում է օտարերկրացիներին անցնելու ՀՀ տարածքով մեկ անգամ: Բազմակի մուտքի տարանցիկ վիզան թույլատրում է օտարերկրացիներին անցնել ՀՀ տարածքով մի քանի անգամ` վիզայի վավերականության ժամկետի ընթացքում: Տարանցիկ վիզա ունեցող օտարերկրացին կարող է մնալ ՀՀ-ում յուրաքանչյուր տարանցման ընթացքում առավելագույնը 3 օր: Վիզայի այս տեսակը կարող է տրվել միայն այն դեպքում, եթե օտարերկրացու անձնագրում առկա է հիմանական վիզա երրորդ պետութույան համար, (եթե այն անհրաժեշտ է տվյալ պետության քաղաքացու համար):
 

Ստացման վայրը

Վիզաները տրվում են Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչություններում եւ հյուպատոսական հիմնարկներում, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության սահմանային անցակետերում (սովորական վիզաներ), կամ էլեկտրոնային տարբերակով (Է-վիզա, դիմելու համար սեղմել այստեղ)

Խնդրում ենք հաշվի առնել, որ ՀՀ ԱԳՆ հյուպատոսկական վարչության հետ նախնական պայմանավորվածությունն անհրաժեշտ է դիվանագիտական եւ պաշտոնական (ծառայողական, հատուկ) անձնագրեր, ինչպես նաեւ ՄԱԿ-ի Laissez-Passers անցագրեր ունեցողների համար, ովքեր հրատապ են տեղեկացվել ճամփորդության մասին եւ պետք է վիզա ստանան ՀՀ ժամանման պահին:

Այն դեպքում, երբ դուք ցանկանում եք դիմել վիզայի համար Հայաստանի Հանրապետության հյուպատոսական ծառայության միջոցով եւ Ձեր բնակության երկրում չկա ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություն կամ հյուպատոսական հիմնարկ, խնդրում ենք դիմել Ձեզ ամենամոտ կամ ավելի հարմար երկիր, ուր առկա է ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություն կամ հյուպատոսական հիմնարկ: ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների կամ հյուպատոսական հիմնարկների ամբողջական ցանկին ծանոթանալու համար սեղմել այստեղ:

Օտարերկրացին սովորական վիզա ստանալու համար պետք է ներկայացնի հետեւյալը:

  1. լրացված դիմում-հարցաթերթիկ (սեղմել այստեղ),
  2. վավերական ճամփորդական փաստաթուղթ, որի վավերականությունը պետք է լինի առնվազն 1 ամսով ավելի, քան հայցվող վիզայի վավերականությունը,
  3. մեկ անձնագրային չափսի գունավոր լուսանկար,
  4. հրավեր, եթե պահանջվում է,
  5. այլ փաստաթղթեր, եթե պահանջվում են (տես կարեւոր նշումներ),
  6. վիզայի համար սահմանված վճարը (սեղմել այստեղ)  (վճարման ձեւը կարող է տարբերվել, խնդրում ենք կապվել համապատասխան դեսպանություն կամ
    հյուպատոսություն):

Տրման ժամկետները

ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություններում կամ հյուպատոսական հիմնարկներում Հայաստանի Հանրապետության մուտքի վիզան սովորաբար տրվում է 3 աշխատանքային օրվա ընթացում: Որոշ դեպքերում, լրացուցիչ ստուգումներ իրականացնելու նպատակով, վերոնշյալ ժամկետը կարող է երկարաձգվել:

Վիզայի մերժման հիմքերը

Օտարերկրացուն մուտքի վիզայի տրամադրումը (ժամկետի երկարաձգումը) մերժվում է, տրամադրված մուտքի վիզան ուժը կորցրած է ճանաչվում կամ մուտքը Հայաստանի Հանրապետություն արգելվում է համաձայն Օտարերկրացիների մասին ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի, եթե՝

ա) նա արտաքսվել է Հայաստանի Հանրապետության տարածքից կամ զրկվել է կացության կարգավիճակից, եւ արտաքսման կամ կացության կարգավիճակից զրկելու մասին որոշման ուժի մեջ մտնելու պահից չի անցել 3 տարի.

բ) նա օտարերկրացիների մասին օրենքը խախտելու դեպքում ենթարկվել է վարչական պատասխանատվության, եւ այդ մասին որոշման ընդունման պահից չի անցել 1 տարի.

գ) գոյություն ունեն հավաստի տվյալներ, որ նա իրականացնում է այնպիսի գործունեություն, մասնակցում, կազմակերպում կամ հանդիսանում է այնպիսի կազմակերպության անդամ, որի նպատակն է՝

- վնաս պատճառել Հայաստանի Հանրապետության պետական անվտանգությանը, տապալել սահմանադրական կարգը, թուլացնել պաշտպանունակությունը,

- իրականացնել ահաբեկչական գործունեություն,

- սահմանով ապօրինաբար (առանց համապատասխան թույլտվության) տեղափոխել զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր, ռադիոակտիվ նյութեր, թմրանյութեր, հոգեներգործուն նյութեր կամ,

- իրականացնել մարդկանց առեւտուր (թրաֆիքինգ) եւ (կամ) անօրինական սահմանահատումներ.

դ) նա տառապում է վարակիչ հիվանդությամբ, որը սպառնում է բնակչության առողջությանը, բացառությամբ այն դեպքերի, երբ նա մուտք է գործում Հայաստանի Հանրապետություն՝ նման հիվանդությունը բուժելու նպատակով: Այդ վարակիչ հիվանդությունների ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը.

ե) նա մուտքի թույլտվություն հայցելիս ներկայացրել է իր մասին կեղծ տեղեկություններ կամ չի ներկայացրել անհրաժեշտ փաստաթղթեր, կամ գոյություն ունեն տվյալներ այն մասին, որ նրա մուտքը կամ գտնվելը Հայաստանի Հանրապետությունում ունի այլ նպատակ, քան հայտարարվածը, կամ

զ) գոյություն ունեն նրա կողմից Հայաստանի Հանրապետության պետական անվտանգությանը կամ հասարակական կարգին այլ լուրջ եւ հիմնավոր սպառնալիքներ:

Վիզայի երկարաձգումը

ՀՀ մուտքի վիզաները երկարաձգվում են միայն ՀՀ տարածքում, վիզայի ժամկետի ավարտից առաջ:

Պաշտոնական եւ դիվանագիտական վիզաները երկարաձգվում են ՀՀ ԱԳՆ հյուպատոսկական վարչությունում (Կառավարության տուն 2, Հանրապետության հրապարակ, Երեւան , հեռ.` 526950):Այցելության եւ տարանցիկ վիզաները երկարաձգվում են ՀՀ Ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչությունում (Մաշտոցի 13 ա, Երեւան, հեռ. 566501): Խնդրում ենք նկատի ունենալ, որ վիզան ժամանակին չերկարաձգելու դեպքում, նախատեսվում է վարչական տույժ է` 50000-100000 ՀՀ դրամի սահմաններում:
Այցելության եւ տարանցիկ վիզաները երկարաձգվում են յուրաքանչյուր օրվա համար 500 ՀՀ դրամ հավելավճարով:

ԾԱՆՈԹՈՒԹՈՒՆ

  1. Եթե ՀՀ ժամանողը կրում է ոչ թե ազգային անձնագիր կամ ՄԱԿ-ի անձնագիր (օրինակ, քաղաքացիություն չունեցող անձի կամ փախստականի ճամփորդական փաստաթուղթ), խնդրվում է ներկայացնել ծննդյան վկայականի պատճենը եւ ՀՀ-ում բնակվելու հասցեի վերաբերյալ մանրամասները: Վերոնշյալ փաստաթղթեր կրող անձանց, ովքեր ծագումով Հայաստանի Հանրապետությունից են, ՀՀ մուտքի վիզա չի տրամադրվի: Համաձայն ՀՀ քաղաքացիության մասին օրենքի` նրանք համարվում են ՀՀ քաղաքացիներ եւ պետք է կրեն վավեր ՀՀ անձնագիր կամ ստանան ՀՀ վերադարձի վկայական:
  2. ԱՄՆ-ի, Կանադայի եւ Եվրոպայի բնակիչների համար`
    Դիմողները վճարում են անձնագրի վերադարձի առաքման վճարը, դա կարող է լինել ցանկացած` պատվիրված փոստային ծառայության նախորոք վճարված ծրար` առաքման համարով, կամ, առանձին դրամական կտրոն` համապատասխան գումարով, որը կծածկի FedEx-ի, DHL-ի կամ այլ փոստային ծառայության ծախսերը: ՀՀ դեսպանությունը կամ հյուպատոսությունը պատասխանատու չեն փոստային ծառայության մեղքով կորած փաստթղթերի համար:
  3. Միայն հրավերի հիման վրա ՀՀ մուտքի վիզա ստանալու հնարավորություն ունեցող օտարերկրացիները (տես այն պետությունների ցանկը, որոնց քաղաքացիները Հայաստանի Հանրապետության մուտքի վիզայի համար կարող են դիմել միայն հրավերի հիման վրա) չեն կարող ՀՀ մուտքի վիզա ստանալ ՀՀ սահմանային անցակետերում:

ՀՀ սահմանային անցակետերում վիզա տրամադրող ծառայությունները տրամադրում են միայն եզակի մուտքի 3 օրյա տարանցիկ վիզա եւ եզակի մուտքի 21 ու 120 օրյա այցելության վիզա:

Ավելի մանրամասն տեղեկությունների համար խնդրում ենք կապվել մեզ հետ:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Հասցե` 0102, Վրաստան, Թբիլիսի, Տետելաշվիլի փող. 4
Հեռախոսներ` (+995 32) 295 17 23 / 295 94 43 (դեսպանություն)
(+995 32) 295 09 77 (հյուպատոսական բաժին)
(+995 599) 09 54 64 (թեժ գիծ)

Հունգարիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2023, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: