• English
  • Հայերեն
Հունգարիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության բացակայության/առկայության մասին տեղեկանք
  • Տեղեկատվություն
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

Երկկողմ հարաբերություններ

Ընդհանուր տեղեկություններ

Հայաստանի և Հունգարիայի միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992թ. փետրվարի 26-ին:   

2012թ. օգոստոսի 31-ին ՀՀ ԱԱԽ որոշմամբ Հայաստանի և Հունգարիայի միջև դիվանագիտական հարաբերությունները կասեցվել են:     

2022թ․ դեկտեմբերի 1-ին Լոձում ԵԱՀԿ նախարարական համաժողովի շրջանակներում տեղի է ունեցել Հայաստանի և Հունգարիայի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի և Պետեր Սիյարտոյի հանդիպումը, որի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածության համաձայն լիարժեք վերականգնվել են դիվանագիտական հարաբերությունները։

2023թ. մայիսի 15-ին ՀՀ-ում Հունգարիայի արտակարգ և լիազոր դեսպան Աննա Մարիա Շիկոն (նստավայրը՝ Թբիլիսի) իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանին: 

2023թ. հունիսի 13-ին Հունգարիայում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը (նստավայրը՝ Թբիլիսի) իր հավատարմագրերն է հանձնել Հունգարիայի նախագահ Կատալին Նովակին:

Այցեր

Հունգարիա

2024թ.

Արարատ Միրզոյան, ԱԳ նախարար

2024թ.

Նախագահ Վահագն Խաչատուրյան

2009թ.

Էդվարդ Նալբանդյան, ԱԳ նախարար

2009թ.

Նախագահ Սերժ Սարգսյան

2007թ.

Վարդան Օսկանյան, ԱԳ նախարար

1992թ.

Րաֆֆի Հովհաննիսյան, ԱԳ նախարար

Հայաստան

2024թ.

Պետեր Սիյարտո, ԱԳ նախարար

2023թ.

Պետեր Սիյարտո, ԱԳ նախարար

2011թ.

Խորհրդարանի նախագահ Լասլո Կյովեր

2008թ.

Քինգա Գյոնց, ԱԳ նախարար

Իրավապայմանագրային դաշտ

  • Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և Հունգարիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարության խորհրդակցությունների մասին արձանագրություն – ստորագրվել է 1992թ. օգոստոսի 3-ին
  • Հայաստանի հանրապետության կառավարության և Հունգարիայի Հանրապետության կառավարության միջև առևտրատնտեսական կապերի վերաբերյալ համաձայնագիր - (ստորագրվել է 1992թ. ապրիլի 13-ին) – ուժի մեջ է մտել 1994թ. մայիսի 31-ին
  • Հայաստանի Հանրապետության Կառավարության և Հունգարիայի Հանրապետության Կառավարության միջև դիվանագիտական և ծառայողական անձնագրեր ունեցող անձանց առանց մուտքի արտոնագրերի փոխայցելությունների կարգի մասին համաձայնագիր - (ստորագրվել է 1998թ. մարտի 24-ին) – ուժի մեջ է մտել 1999թ. դեկտեմբերի 24-ին
  • Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության և Հունգարիայի Հանրապետության գլխավոր դատախազության միջև համագործակցության մասին հուշագիր – ստորագրվել է 2007թ. հուլիսի 6-ին
  • Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և Հունգարիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջև Եվրոպական ինտեգրման հարցերի շուրջ համագործակցության հուշագիր – ստորագրվել է 2008թ. դեկտեմբերի 17-ին
  • Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության և Հունգարիայի Հանրապետության արդարադատության և իրավունքի պաշտպանության նախարարության միջև գործընկերային համագործակցության մասին համաձայնագիր - ստորագրվել է 2009թ. նոյեմբերի 10-ին
  • Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության և Հունգարիայի Հանրապետության գյուղատնտեսության և տարածքային զարգացման նախարարության միջև գյուղատնտեսության և սննդարդյունաբերության բնագավառում համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիր - (ստորագրվել է 2009թ. նոյեմբերի 10-ին) – ուժի մեջ է մտել 2009թ. նոյեմբերի 10-ին
  • Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության միջև և Հունգարիայի Հանրապետության ազգային զարգացման և էկոնոմիկայի նախարարության փոխըմբռնման հուշագիր - (ստորագրվել է 2009թ. նոյեմբերի 10-ին) – ուժի մեջ է մտել 2010թ. մարտի 29-ին
  • Հայաստանի Հանրապետության Կառավարության և Հունգարիայի Հանրապետության Կառավարության միջև եկամուտների կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելը կանխելու մասին համաձայնագիր - (ստորագրվել է 2009թ. նոյեմբերի 10-ին) – ուժի մեջ է մտել 2010թ. հոկտեմբերի 26-ին
  • Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության և Հունգարիայի Հանրապետության պաշտպանության նախարարության միջև ռազմական ոլորտում համագործակցության մասին համաձայնագիր - (ստորագրվել է 2009թ. նոյեմբերի 23-ին)
  • «ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Հունգարիայի արտաքին գործերի ու առևտրի նախարարության միջև՝ 2023-2025թթ. «Stipendium Hungaricum» կրթաթոշակային ծրագրի շրջանակում համագործակցության մասին» փոխըմբռնման հուշագիր - (ստորագրվել է 2023թ. հոկտեմբերի 27-ին)
  • «Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Հունգարիայի մշակույթի և նորարարության նախարարության միջև մշակույթի, բարձրագույն կրթության, միջին մասնագիտական կրթության և ուսուցման ու նորարարության, գիտատեխնիկական գործունեության բնագավառներում համագործակցության մասին» փոխըմբռնման հուշագիր (ստորագրվել է 2024թ. փետրվարի 6-ինԲուդապեշտում)
  • Հայաստանի Հանրապետության կառավարության և Հունգարիայի կառավարության միջև տնտեսական համագործակցության մասին համաձայնագիր - (ստորագրվել է 2024թ. մայիսի 6-ին)
  • Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և Հունգարիայի արտաքին գործերի և առևտրի նախարարության միջև 2024-2025թթ. համագործակցության ծրագիր - (ստորագրվել է 2024թ. մայիսի 6-ին)
  • Սևան համայնքի (Հայաստանի Հանրապետություն) և Բալատոնալմադի քաղաքի (Հունգարիա) միջև քույր քաղաքների մասին հուշագիր – (ստորագրվել է 2025թ. փետրվարի 26-ին)
  • Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության և Հունգարիայի ներքին գործերի նախարարության միջև փոխըմբռնման հուշագիր – (ստորագրվել է 2025թ. ապրիլի 25-ին)

Առևտրատնտեսական հարաբերություններ

Հայաստանի և Հունգարիայի միջև ապրանքաշրջանառությունը
/հազար ԱՄՆ դոլար/

 

արտահանում  

ներմուծում /ըստ ծագման երկրի/

2022թ.

447.7

25276.4

2023թ.

1168.3

30343.3

2024թ.

1064.5

34896.4

2025թ. 

12.4

6783.7

 

Թարմացված է՝ 28.04.2025թ.

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Հասցե` 0102, Վրաստան, Թբիլիսի, Տետելաշվիլի փող. 4
Հեռախոսներ` (+995 32) 295 17 23 / 295 94 43 (դեսպանություն)
(+995 32) 295 09 77 (հյուպատոսական բաժին)
(+995 599) 09 54 64 (թեժ գիծ)

Հունգարիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: