• English
  • Հայերեն
Հունգարիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության բացակայության/առկայության մասին տեղեկանք
  • Տեղեկատվություն
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

Հայաստան համահայկական հիմնադրամ

HAYASTAN ALL-ARMENIAN FUND

 

«Հայաստան» համահայկական հիմնադրամը հիմնադրվել է ՀՀ Նախագահի հրամանագրով 1992թ. մարտին` մեր երկրի համար փորձությունների ու դժվարությունների շրջանում: Ավերիչ երկրաշարժը, պատերազմը, շրջափակումը, տնտեսական ու սոցիալական դժվարությունները սպառնում էին մեր նորանկախ պետությանը:

Սակայն հայի ոգին անսասան է. սփռված լինելով ամբողջ աշխարհով մեկ` հայերը համախմբվեցին: «Հայաստան» համահայկական հիմնադրամը դարձավ այն կառույցը, որը արդյունավետ լուծումներ է գտնում երկրում ծառացած խմդիրներին եւ հնարավորություն տալիս յուրաքանչյուր հայի` իր անձնական ներդրումն ունենալ Հայաստանի ու Արցախի վերածննդի գործում:

Հիմնադրամը միշտ ձեռք է մեկնել նրանց, ովքեր աջակցության խիստ կարիք են ունեցել: Հիմնադրամի օժանդակությունից զերծ չմնացին նաեւ երկրաշարժից ավերված գյուղերն ու քաղաքները եւ պատերազմից տուժած արցախյան բնակավայրերը: Սակայն ժամանակները փոխվում են, փոխվում են նաեւ հիմնախնդիրները: Կայուն զարգացող մեր երկրի համար այժմ նոր լուծումներ են անհրաժեշտ, եւ «Հայաստան» համահայկական հիմնադրամը առաջ է շարժվում ժամանակի խնդիրներին համաքայլ:

Հայրենիքի համար ռազմավարական նշանակության ծրագրերը որոշվում են Հիմնադրամի բարձրագույն ղեկավար մարմնի` Հոգաբարձուների Խորհրդի կողմից: Ըստ կանոնադրության` Հիմնադրամի Հոգաբարձուների Խորհրդի նախագահն ի պաշտոնե ՀՀ Նախագահն է: Խորհրդի կազմում ընդգրկված են նաեւ հանրահայտ մարդիկ, հոգեւոր, քաղաքական, հասարակական եւ մարդասիրական կառույցների ներկայացուցիչներ Հայաստանից ու սփյուռքից:

Ծրագրերն իրականացնում է Հիմնադրամի գործադիր վարչությունը, որը գտնվում է Երեւանում: Կենտրոնական մարմնից բացի Հիմնադրամն աշխարհի տարբեր երկրներում ունի տեղական մարմիններ, որոնք սերտորեն աշխատում են տեղի հայ համայնքի հետ: Տեղական մարմինների միջոցով տեղաբնակ հայերն անգնահատելի ներդրում են ունենում Հիմնադրամի ծրագրերի իրագործմանը: Հիմնադրամը տեղական մարմիններ ունի Միացյալ Նահանգներում` Լոս Անջելեսում եւ Նյու Յորքում, Ֆրանսիայում, Կանադայում` Տորոնտոյում եւ Մոնրեալում, Մեծ Բրիտանիայում, Գերմանիայում, Հոլանդիայում, Շվեյցարիայում, Ավստրիայում, Շվեդիայում, Լիբանանում, Ավստրալիայում, Բրազիլիայում, Արգենտինայում, Հունաստանում, Կիպրոսում եւ Սիրիայում:

1996 թվականից սկսած Հիմնադրամն ամենամյա հեռուստամարաթոններ է անցկացնում: Դրանք լոկ դրամահավաք միջոցառումներ չեն. այսօր հեռահաղորդակցության արդի միջոցների շնորհիվ Հեռուստամարաթոնը համախմբում է աշխարհասփյուռ հայությանը մեկ ընդհանուր գաղափարի, երազանքի շուրջ, որը հնարավոր է իրականություն դարձնել յուրաքանչյուրիս օգնությամբ:

Հեռուստամարաթոնների հետ մեկտեղ Հիմնադրամն ամենամյա հեռախոսամարաթոններ է անցկացնում եվրոպական երկրներում: Հարյուրավոր կամավորներ զանգահարում են Եվրոպայում ապրող մեր հայրենակիցներին: Նմանատիպ միջոցառումներ անցկացվում են նաեւ Արգենտինայում ու Լիբանանում:

Հայ ժողովրդի հաստատուն աջակցության շնորհիվ Հիմնադրամը ձեռնամուխ է եղել այնպիսի խոշորածավալ ծրագրերի իրագործմանը, ինչպիսիք են «Աղետի գոտու վերակառուցման», «Ձմեռ 92-94» մարդասիրական ծրագրերը, Գորիս-Ստեփանակերտ եւ Հյուսիս-հարավ մայրուղիների կառուցումը, նաեւ հարյուրավոր դպրոցների, հիվանդանոցների, ջրամատակարարման ու գազամատակարարման համակարգերի եւ այլ կարեւորագույն ենթակառուցվածքների վերականգնումը:

Այսօր «Հայաստան» համահայկական հիմնադրամն իր ծրագրերն ուղղում է Հայաստանի ու Արցախի գյուղական համայնքնրի զարգացմանը: Իր նախաձեռնություններով այն նոր կյանք է հաղորդում գյուղական բնակավայրերին, որոնք խիստ դժվարությունների առջեւ են կանգնած: Գյուղական համայնքներում ենթակառուցվածքների կառուցման ու վերականգնման հետ մեկտեղ ստեղծվում են տնտեսական խթանման միջոցներ: Բացվում են նոր աշխատատեղեր ու մարդկանց հնարավորություն է տրվում անձամբ հոգալ իրենց խնդիրները:

«Հայաստան» հիմնադրամն արդեն իսկ 700 ծրագիր է իրագործել: Հիմնադրամը երկար ճանապարհ է անցել ու, չնայած խոչընդոտներին ու դժվարություններին, կարող է իրականություն դարձնել երազանքը եւ կերտել լուսավոր ապագա Հայաստանի ու Արցախի համար:

Աղբյուր` www.himnadram.org
կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Հասցե` 0102, Վրաստան, Թբիլիսի, Տետելաշվիլի փող. 4
Հեռախոսներ` (+995 32) 295 17 23 / 295 94 43 (դեսպանություն)
(+995 32) 295 09 77 (հյուպատոսական բաժին)
(+995 599) 09 54 64 (թեժ գիծ)

Հունգարիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: