• English
  • Հայերեն
Հունգարիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության բացակայության/առկայության մասին տեղեկանք
  • Տեղեկատվություն
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

Նոտարական ծառայություններ

Հյուպատոսական վավերացում եւ նոտարական գործողություններ

ա) Հյուպատոսական վավերացում դեսպանություններում եւ հյուպատոսություններում

Հյուպատոսական վավերացման նպատակն է պարզել եւ հաստատել փաստաթղթերում առկա ստորագրությունների իսկությունը, ինչպես նաեւ նստավայր պետության օրենքներին դրանց համապատասխանությունը: Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչության կամ հյուպատոսական հիմնարկի համապատասխան պաշտոնյան վավերացնում է իր հյուպատոսական տարածաշրջանի իրավասու մարմինների մասնակցությամբ կազմված կամ նրանց կողմից տրված փաստաթղթերը եւ ակտերը: Որպես կանոն, դրանք լինում են նստավայր պետության արտաքին գերատեսչության կողմից հաստատված փաստաթղթեր եւ ակտեր: ՀՀ իրավասու մարմինները քննարկման են ընդունում նման փաստաթղթերը միայն հյուպատոսական վավերացման առկայության դեպքում, եթե այլ բան նախատեսված չէ ՀՀ միջազգային պայմանագրերով, որոնց մասնակից են Հայաստանի Հանրապետությունը եւ նստավայր պետությունը: Վավերացման ենթակա չեն այն փաստաթղթերը եւ ակտերը, որոնք հակասում են ՀՀ օրենսդրությանը կամ իրենց բովանդակությամբ կարող են վնաս հասցնել ՀՀ շահերին կամ պարունակում են ՀՀ քաղաքացիների պատիվն ու արժանապատվությունն արատավորող տեղեկություններ:

բ) Հյուպատոսական վավերացում ՀՀ ԱԳՆ հյուպատոսական վարչությունում

Փաստաթղթերի հյուպատոսական վավերացման համար ընդունելությունը ՀՀ ԱԳՆ հյուպատոսական վարչությունը կազմակերպում է երկուշաբթի, երեքշաբթի, հինգշաբթի եւ ուրբաթ օրերին ժ 11.00-12.00-ին` ՀՀ ԱԳՆ Ամիրյան փողոցի մուտքից: Հյուպատոսական վարչության կողմից հաստատվում են հետեւյալ փաստաթղթերը.

  • Հայաստանի Հանրապետության ուսումնական հաստատությունների կողմից տրված ավարտական փաստաթղթերը, դրանցից քաղվածքները եւ դրանց հիման վրա կազմված տեղեկանքները: Եթե այն պետությունը, ուր նախատեսված է օգտագործել փաստաթուղթը մասնակցում է «Օտարերկրյա պաշտոնական փաստաթղթերի օրինականացման պահանջը չեղյալ հայտարարելու մասին» Հաագայի 1961 թվականի հոկտեմբերի 5-ի (APOSTILLE-ի մասին) կոնվենցիային, դրանք հաստատվում են APOSTILLE-ով (սեղմել այստեղ կոնվենցիայի մասնակից պետությունների ցանկին ծանոթանալու համար):
  • Վերը նշված կոնվենցիային չմիացած պետություններում օգտագործման համար նախատեսված հայաստանյան ծագում ունեցող նոտարական կարգով հաստատված փաստաթղթերը` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության նոտարիատի բաժնի պետի կողմից հավաստելուց հետո,
  • Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված օտարերկրյա պետությունների դիվանագիտական ներկայացուցչությունների կողմից տրված կամ վավերացրած փաստաթղթերը եւ ակտերը, որոնք նախատեսված են ՀՀ տարածքում օգտագործելու համար:

ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆ

  1. ՀՀ ԱԳՆ հյուպատոսական վարչությունում փասթաթղթերը վավերացնելու կամ APOSTILLE-ով հաստատելու համար սահմանված է պետական տուրք 5000 ՀՀ դրամի չափով: Գումարը վճարվում է ՀՀ ցանկացած բանկային հաստատությունում` 900005163515 գանձապետական հաշվեհամարին:
  2. Ծառայության կատարման ժամկետը 2 աշխատանքային օր է: ՀՀ ԱԳՆ հյուպատոսկան վարչությունն իրավունք է վերապահում հարցումներ կատարել փաստաթղթերը տրամադրող հաստատություններ` դրանց իսկությունը ստուգելու նպատակով: Այս դեպքում ծառայության կատարման ժակետը երկարացվում է մինչեւ հարցման պատասխան ստանալը:

Նոտարական գործողություններ

Օտարերկրա պետություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունները եւ հյուպատոսական հիմնարկներն իրավասու են նոտարական կարգով վավերացնել Հայաստանի Հանրապետությունում օգտագործման համար նախատեսված փաստաթղթերը: Կարող են օրինականացնել նաեւ օտարերկրյա պետություններում օգտագործելու համար նախատեսված այն փաստաթղթերը, որոնք այս կամ այլ կերպ առնչվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հետ, ինչպես նաեւ օտարերկրյա քաղաքացիներին պատկանող այն փաստաթղթերը կամ դրանց պատճենները, որոնք վերաբերում են Հայաստանում նրանց գործունեությանն ու կեցությանը:

Դիվանագիտական ներկայացուցչությունները եւ հյուպատոսական հիմնարկները կատարում են միայն հետեւյալ նոտարական գործողությունները.

  • վավերացնում են գործարքներ, պայմանագրեր, լիազորագրեր, համաձայնագրեր եւ այլն,
  • միջոցներ են ձեռնարկում ժառանգական գույքի պահպանության համար,
  • վավերացնում են փաստաթղթերի պատճենների/լուսապատճենների եւ դրանց քաղվածքների ճշտությունը,
  • վավերացնում են փաստաթղթերի վրա եղած ստորագրությունների իսկությունը,
  • վավերացնում են փաստաթղթի՝ մեկ լեզվից մեկ այլ լեզվի թարգմանության ճշտությունը,
  • հաստատում քաղաքացու ողջ լինելու, որոշակի վայրում գտնվելու փաստը,
  • հաստատում են լուսանկարված պատկերված անձի եւ քաղաքացու նույնությունը,
  • հաստատում են փաստաթղթեր ներկայացնելու ժամանակը,
  • ի պահ են ընդունում փաստաթղթեր:

ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆ

Հյուպատոսական վավերացման եւ նոտարական գործողությունների կատարման սակագներին կարող եք ծանոթանալ այստեղ:

Հյուպատոսական վավերացման եւ նոտարական գործողությունների կատարման կարգի վերաբերյալ հավելյալ տեղեկություններ ստանալու նպատակով կարող եք կապվել Հայաստանի Հանրապետության մոտակա դիվանագիտական ներկայացուցչության կամ հյուպատոսական հիմնարկի (ցանկը տեսնելու համար սեղմել այստեղ) հետ:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Հասցե` 0102, Վրաստան, Թբիլիսի, Տետելաշվիլի փող. 4
Հեռախոսներ` (+995 32) 295 17 23 / 295 94 43 (դեսպանություն)
(+995 32) 295 09 77 (հյուպատոսական բաժին)
(+995 599) 09 54 64 (թեժ գիծ)

Հունգարիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: