• English
  • Հայերեն
Հունգարիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Արտաքին քաղաքականություն
    • Արտաքին քաղաքականություն
    • Լեռնային Ղարաբաղ
    • Ցեղասպանության ճանաչում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Առցանց գրանցում
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Քաղաքացիություն
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Հայաստանի Հանրապետություն վերադարձի վկայական
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության բացակայության/առկայության մասին տեղեկանք
  • Տեղեկատվություն
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

Հայաստանի Հանրապետություն վերադարձի վկայական

Հայաստանի Հանրապետության վերադարձի վկայականը ժամանակավոր ճամփորդական փաստաթուղթ է՝ օտարերկրյա պետություններից Հայաստան վերադառնալու համար: Վերադարձի վկայականը տրվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիրը կորցրած, ինչպես նաեւ Հայաստան շտապ ճամփորդող, ժամկետանց կամ օգտագործման համար ոչ պիտանի՝ նախկին ԽՍՀՄ անձնագիր, ՀՀ քաղաքացու անձնագրի ներդիր ունեցող (երեխաներ) Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին եւ Հայաստանի Հանրապետությունում փախստականի կարգավիճակ ունեցող, ՀՀ-ում բնակվող քաղաքացիություն չունեցող անձանց:

Հայաստանի Հանրապետության վերադարձի վկայական ստանալու համար հարկավոր է անձամբ կամ պատվիրված փոստով Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչություն կամ հյուպատոսական հիմնարկ (ցանկը տեսնելու համար սեղմել այստեղ) ներկայացնել հետեւյալ փաստաթղթերը.


ա) Կորսված կամ գողացված անձնագրի, փախստականի կամ քաղաքացիություն չունեցող անձի ՀՀ ճամփորդական փաստաթղթի փոխարեն՝

  1. Սահմանված ձեւի դիմում-հարցաթերթիկ (ծառայողական նշումներ մասը չլրացնել),
  2. Ոստիկանության արձանագրություն (Police Report) անձնագրի կորստյան վերաբերյալ,
  3. 35 x 45 մմ չափսի երկու նույնական անձնագրային գունավոր լուսանկար
  4. Կորսված անձնագրի լուսապատճենը (առկայության դեպքում)
  5. Հայաստանյան ծագում ունեցող անձը հաստատող փաստաթղթեր (զինվորական գրքույկ, վարորդական վկայական) (առկայության դեպքում)
  6. Սահմանված պետական տուրքի վճարման անդորրագիր:

բ) Ժամկետանց նախկին ԽՍՀՄ, ՀՀ քաղաքացու անձնագրի կամ ՀՀ քաղաքացու ներդիրի (երեխաներ) կամ քաղաքացիություն չունեցող անձի ՀՀ ճամփորդական փաստաթղթի փոխարեն՝

  1. Սահմանված ձեւի դիմում-հարցաթերթիկ (ծառայողական նշումներ մասը չլրացնել),
  2. 35 x 45 մմ չափսի երկու նույնական անձնագրային գունավոր լուսանկար,
  3. Ժամկետանց կամ օգտագործման համար ոչ պիտանի անձնագիր (ՀՀ քաղաքացու ներդիրի (երեխաներ) կամ փախստականի եւ քաղաքացիություն չունեցող անձի ՀՀ ճամփորդական փաստաթուղթ)
  4. Սահմանված պետական տուրքի վճարման անդորրագիր:

ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆ

  1. Վերադարձի վկայականը որպես կանոն վավերական է 1 ամիս տրման օրից:
  2. Անձը հաստատող հայաստանյան ծագում ունեցող որեւէ փաստաթուղթ (կամ դրա պատճենը) չունենալու կամ փախստականի եւ քաղաքացիություն չունեցող անձի ՀՀ ճամփորդական փաստաթուղթ ունենալու դեպքում սույն հյուպատոսական ծառայության կատարման մոտավոր ժամկետը մեկ ամիս է: Լրացուցիչ ստուգումներ պահանջող դեպքերում այս ժամկետը կարող է երկարաձգվել: Բոլոր այլ դեպքերում՝ 2-3 աշխատանքային օր՝ դիմումը ՀՀ դեսպանությունում կամ հյուպատոսությունում ստանալու ամսաթվից:
  3. Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված դեպքերում Հայաստանի Հանրապետության վերադարձի վկայականը կարող է տրվել նաեւ կեղծ տվյալներով, եթե առկա են ՀՀ քաղաքացիությունը հավաստող տվյալներ:
  4. Հարցաթերթիկը պետք է լրացնել հնարավոր մանրամասնությամբ եւ ընթեռնելի ձեռագրով:
  5. Փաստաթղթերը փոստով ուղարկելու դեպքում պահանջվում է նաեւ որեւէ պատվիրված փոստի նախապես վճարված հետադարձ ծրար, որն ունի որոնման համար /registered mail with a tracking number/ կամ առանձին վճար` դեսպանության կամ հյուպատոսության կողմից փաստաթղթերը պատվիրված փոստով վերադարձնելու համար:
  6. Դեսպանությունը կամ հյուպատոսությունը պատասխանատվություն չեն կրում փոստային ծառայության մեղքով կորած փաստաթղթերի համար:
  7. Թուրքիայի Հանրապետության տարածքում գտնվող` վերը նշված հիմքերով Հայաստանի Հանրապետության վերադարձի վկայականի կարիք ունեցող անձանց սպասարկում է ՀՀ արտաքին գործերի նախարարության հյուպատոսական վարչությունը: Դիմողի հարազատները կամ մտերիմենրը ՀՀ ԱԳՆ հյուպատոսական վարչություն են ներկայացնում.
    ա) Սահմանված ձեւի դիմում-հարցաթերթիկ (ծառայողական նշումներ մասը չլրացնել),
    բ) դիմում,
    գ) 35 x 45 մմ չափսի երկու նույնական անձնագրային գունավոր լուսանկար,
    դ) Հայաստանյան ծագում ունեցող անձը հաստատող փաստաթղթեր (զինվորական գրքույկ, վարորդական վկայական) (առկայության դեպքում),                                                                                                    ե) դիմում ներկայացնող հարազատի կամ մտերիմի անձնագրի պատճենը,
    զ) պետական տուրքի վճարման անդորրագիր (17000 ՀՀ դրամի չափով, վճարվում է ՀՀ ցանկացած բանկային հաստատությունում` 900005016069 գանձապետական հաշվեհամարին):

ՀՀ վերադարձի վկայականը տրամադրվում է հարազատներին կամ մտերիմներին` դիմողի ինքնությունը ճշտելուց հետո: ՀՀ ԱԳՆ հյուպատոսական վարչությունը հանձն չի առնում փաստաթուղթը դիմողին հասցնելու համար եւ պատասխանատվություն չի կրում այն փոստային ծառայության կամ երրորդ անձանց մեղքով կորելու դեպքում:

Լրացուցիչ հարցեր առաջանալու դեպքում խնդրում ենք կապվել մեզ հետ:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Հասցե` 0102, Վրաստան, Թբիլիսի, Տետելաշվիլի փող. 4
Հեռախոսներ` (+995 32) 295 17 23 / 295 94 43 (դեսպանություն)
(+995 32) 295 09 77 (հյուպատոսական բաժին)
(+995 599) 09 54 64 (թեժ գիծ)

Հունգարիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2023, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: